1 տարում 245.000$ կամ «Սերժի վախտվանից» 178.000$-ով ավելի պարգևավճար Արարատի մարզպետարանում. yerkir.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

1 տարում 245.000$ կամ «Սերժի վախտվանից» 178.000$-ով ավելի պարգևավճար Արարատի մարզպետարանում. yerkir.am

yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) պարզորոշ են դառնում մի քանի արտառոց իրողություններ.

1. 2017 թ. դեկտեմբերի 28-ին (Սերժ Սարգսյանի իշխանության օրոք) հաստատված 2018 թ. բյուջեում 1 հոդվածով («Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում») նախատեսված է եղել 32327.6 հազար դրամ պարգևավճար, որը և վճարվել է մարզպետարանի աշխատակիցներին,

2. 2018 թ. դեկտեմբերի 27-ին (Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք) հաստատված 2019 թ. բյուջեում արդեն 2 հոդվածներով է հաստատվել պարգևատրման չափը: Ըստ այդմ՝ «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով նախատեսվել և վճարվել է 31872.0 հազար դրամ պարգևավճար, ավելացված հաջորդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսվել է 86536.3 հազ. դրամ և վճարվել 85188.07 հազ. դրամ:

Այսինքն՝ 2019 թ. համար Արարատի մարզպետարանում վճարվել է 117.060.070 ՀՀ դրամ կամ շուրջ 245 հազար ԱՄՆ դոլար: Ամսական պարգևավճարների թիվն այդպիսով կազմում է շուրջ 20.500 ԱՄՆ դոլար:

Ըստ ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշման՝ Արարատի մարզպետարանի հաստիքների առավելագույն թիվը 129 է:

Փաստորեն՝ «հեղափոխությունն» այս պարագայում «քաղցր բլիթի» ըմբոշխման հնարավորությունների դուռ է բացել Արարատի մարզպետարանում, և նախորդ իշխանություններին պետական բյուջեի անխնա թալանի մեջ մեղադրող նոր իշխանությունները, այդ թվում՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը, բացի «Սերժի վախտվա» սահմանված 31-32 միլիոն դրամ պարգևատրումները, «գլխապտույտ հաջողություններից» կարգախոսի ներքո լրացուցիչ հոդվածով պետական բյուջեից կորզել և հաճույքով ըմբոշխնել են ևս 178 հազար ԱՄՆ դոլար:

yerkir.am



Նման նյութեր