Առավոտից նայում եմ Վստրեչի Ապերի տան վրա ոստիկանական, մեղմ ասած, հարձակման կադրերը ու անկեղծ ապշում: Լավ, ո՞նց կարա համազգեստ հագած մարդը իրան տենց պահի, եթե անգամ էդ մարդը աշխարհի ամենավտանգավոր մարդասպանն ա, ո՞նց կարա ոստիկանը նրա տնից օծանելիք ու շղթա գողանա: Ո՞նց կարա նորմալ սպան, իրա ուսադիրները հարգող սպան 5 տարեկան երեխայի մոտ զենքով ահաբեկի տնեցիներին: Լավ օպերատիվ տեղեկություն չունեի՞ն, որ տանը կանայք ու մանկահասակ երեխա կա:
Էս ամեն ինչը շատ վտանգավոր ու վատ տեղ ա տանում երեկվա ոհմակային հարձակմանը մասնակցած բոլոր ոստիկանները վաղը մյուս օրը ևս էս հասարակության մեջ են ապրելու, իսկ թե ո՞նց են ապրելու կտեսնենք բոլորս: Ուղղակի հետո ոչ ոք չպետք ա գոռա, որ իր հետ անարդար են վարվում, Ապերի մանկահասակ թոռը վկա!!!
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից: