Աղասի Ենմոքյան. «Զարմանալի կլիներ, եթե ամեն ինչ հարթ ընթանար»
Advertisement 1000 x 90

Աղասի Ենմոքյան. «Զարմանալի կլիներ, եթե ամեն ինչ հարթ ընթանար»

Երբ օդանավը ժամանում էր Երեւան, ուղեկցորդուհին հարցաթերթիկ բաժանեց, որտեղ պետք է լրացնեինք չվերթը, մեկնման վայրը, նստատեղը օդանավում,ինչպես նաեւ անձնական տվյալներ՝ անուն ազգանուն, հեռախոսի համար, Հայաստանում բնակության հասցեն։ Ուղեկցորդուհին բացատրեց, որ այս քայլը Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն է, եւ նպատակն այն է, որ օդանավի ուղեւորներից որեւէ մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերելու դեպքում հնարավոր լինի ստուգել նաեւ մյուսներին։ Ինչ խոսք, գովելի քայլ է հայրենի իշխանությունների կողմից։

Սակայն զարմանալի կլիներ, եթե ամեն ինչ հարթ ընթանար։ Իսկ տարօրինակությունը սկսվեց հենց ժամանումից հետո, երբ ժամանման սրահում փնտրում էի պատասխանատուին, ով պետք է հավաքեր եւ մուտքագրեր ժամանողների տվյալները։ Երկարատեւ անպտուղ փնտրտուքից հետո լրացրած հարցաթերթիկը ստիպված նետեցի աղբարկղը:

Հենց այսպես էլ ապրում ենք ու պայքարում կորոնավիրուսի դեմ:

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր