Նեւրոզ
Advertisement 1000 x 90

Նեւրոզ

Նեւրոզը մի վիճակ է, որը շատ դեպքերում առաջանում է երկարատեւ, ծանր ապրումներով ուղեկցվող սթրեսային իրավիճակների հետեւանքով, որոնք քանդելով հոգեկան ադապտացումը, առաջացնում են նյարդային համակարգի քայքայում (գրգռվածության ու հոգնածության բարձր մակարդակի համադրությամբ), տագնապ ու վեգետատիվ (ինքնավար) խանգարումներ (քրտնարտադրություն, սրտխփոց, ստամոքսի աշխատանքի խանգարումներ եւ այլն):
Նևրոզի հիմնական դրսևորումներն են ՝
• սթրեսների նկատմաբ բարձր զգայունություն, սթրեսային չնչին պաշտպանություն ունեցող մարդիկ արձագանքում են ծայրահեղ ծանր,
• լացկանություն
• նեղացկոտություն, խոցելիությունը
• տագնապ
• հոգետրավմատիկ իրավիճակակների վրա կենտրոնանալ
• արագ աշխատելու դեպքում հոգնում են, նվազում է հիշողությունը, ուշադրությունը, մտածողական ունակությունները
• բարձր ձայների, վառ լույսի, ջերմաստիճանի տատանումների նկատմաբ զգայունություն:
• քնի խանգարում, հաճախ մարդ դժվարանում է քնել չափից գրգռված լինելու հետեւանքով շատ, քունը մակերեսային, տագնապալի է, ինչպես նաեւ հանգստացնող չէ: Առավոտյան հաճախակի նկատվում է քնկոտություն:
• Վեգետատիվ խանգարումներ, քրտնարտադրություն, արագ սրտխփոց, ճնշման տատանումներ զարկերակային (հաճախակի նվազում), ստամոքսի աշխատանքի խանգարումներ:
• երբեմն լիբիդոյի ու պոտենցիայի նվազում:
Նեւրոզի պատճառները հաճախակի հանդիսանում են
• երկարատեւ հոգեէմոցիոնալ ու առանց թուլանալու եւ ուժերը վերականգնելու չափավոր ֆիզիկական վարժությունները : Այսինքն քրոնիկ սթրես դա կարող է լինել եւ ուժասպառ անող աշխատանքը , եւ անձնական կյանքում դժվարությունները, եւ կոնֆլիկտները, որոնց հետեւանքով մարդը շատ ծանր ապրումներ է ունենում, իսկ առավել Հաճախ այդ գործոնների համադրությունը երբեմն քայքայում է առաջացնում նյարդային համակարգում , սկսած գործը ավարտին հասցնել չկարողանալը, փակուղուց դուրս չգալը ,բերում է լուրջ նևրոտիկ խնդիրների
• հաճախակի նեւրոզի առաջացման հիմքում ընկած են նույն գեները, որոնք առկա են դեպրեսիայի հիմքում ։
• Որոշ մարդիկ ի ծնե ծանր են հաղթահարում երկարատեւ ծանրաբեռնվածությունն այդ պատճառով հակված են գերհոգնածության։

Նևրոզի հետևանքները
Նեւրոզը հանգեցնում է աշխատունակության ընդգծված խանգարման, ընդհուպ մինչեւ որեւէ հանձնարարություն կատարելու անկարողության առաջացման: Բացի այդ, դյուրագռգռվածությունը, անհանդուրժողականությունը դառնում է մտերիմների հետ կոնֆլիկտի պատճառ, որը ավելի շատ է ծանրացնում վիճակը:
Տագնապը հանդիսանում է նևրոզի տարածված պատճառ
Տագնապի դրսևորման մասին բազմազան է:
Էմոցիոնալ տագնապ:
Շարունակական տագնապալից մտքեր կապված որեւէ կոնկրետ իրավիճակի, կամ անհանգստացնող սպասումներ ու պատկերացումներ` ցանկացած իրավիճակի հետ կապված: Կատարված իրադարձությունների վերաբերյալ անհագստացնող կպչուն մտորումներ:
Ֆիզիկական տագնապ սովորաբար արտահայտվում է մկանային լարվածությամբ, որը պայմանավորված է հանգստանալու անկարողությամբ, կրծքավանդակի մասում «ոլորելու» զգացողության առաջացմամբ:
Մոտորային տագնապ,անհանգիստ, անդադար շարժման անհրաժեշտություն, տագնապից ազատելու համար ոտքերի մշտական ​​ջղաձգվածություն:
Անհագստացնող խանգարումների այլ ախտանշաններ:
Խանգարում, դժվար քնելու ու մակերեսային քնի պատճառով,
հաճախակի վախի դրսեւորում անակնկալ իրավիճակներում
• ձեռքերի դող
• սրտխփոց,
• հաճախակի միզարձակում



Նման նյութեր