Լրագրող Փաշինյանն անկաշկանդ էր. քննադատություններ. վարչապետ Փաշինյանը, սպառնալիքներ հնչեցնելու հարցում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լրագրող Փաշինյանն անկաշկանդ էր. քննադատություններ. վարչապետ Փաշինյանը, սպառնալիքներ հնչեցնելու հարցում

«Հայկական ժամանակ»-ի 2012 թ-ի փետրվարի 24-ի «Սահմանադրությունը` սեւերես» խմբագրականում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «ՀՀ Սահմանադրությունը արձանագրում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, եւ սա երկրի սահմանադրական կարգի առանցքներից մեկն է. մարդու սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի։ Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով եւ օրենքով նախատեսված դեպքերի։ Սահմանադրության այս դրույթը գործում էր նաեւ այն ժամանակներում, երբ սպեցնազով-բանով մարդկանց դուրս էին շպրտում իրենց տներից։ Հետո իշխանության այս գործողությունները Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց։

Ու հիմա այդ նույն սպեցնազը պատ է կազմում բնապահպանների առաջ։ Աբսուրդը հասել է էնտեղ, որ այս ամենը սկսել են բացատրել սեփականության անձեռնմխելիության սահմանադրական դրույթով։ Երկիրս երկիր չի. որովհետեւ եթե երկիր լիներ, ոչ թե բնապահպանները պետք է սառույցի վրա նստած լինեին, այլ սեփականաշնորհումը հաստատած, շինարարության թույլտվությունը տված, նախագծեր կազմած ու հաստատած չինովնիկները նստած պետք է լինեին մեղադրյալի աթոռին։ Սահմանադրության նույն հոդվածը ասում է, որ սեփականության իրավունքի իրացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, պետության ու հանրության իրավունքներն ու օրինական շահերը»։

Այսօր ճիշտ նույնը ի՛ր մասին գրողին վարչապետ Փաշինյանը հռչակում է սև, ծախու, ֆեյք, դուրսպրծուկ… ու դատապարտում թաթիկները կտրելու, ասֆալտին փռելու, պատին ծեփելու… Փաստացի, հենց ինքն է հաստատում, որ սահմանադրությունը մեր երկրում գործել է միշտ ու դադարել է գործել միայն իր ժամանակ` իր վարչապետ դառնալուն զուգահեռ։ Այլապես ՊՎԾ պետն ու իր հանցակիցները վաղուց ճաղավոր պատուհանով խցում կլինեին, ոչ թե` թավշյա էլիտար կոռուպցիան անհերքելի փաստերով բացահայտած ԱԱԾ տնօրենը կամ ռեժիմի հանցագործությունները պարտակելուց հրաժարված ոստիկանապետը հրաժարական կտային։ 22 ամիս առաջ սահմանադրական կարգը տապալելու ապացույցն է այն, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունը յուրացրած մարդու պատվերը կատարող դատարանը կալանում է` ում նա ուզի, բայց գոնե մեկին չի դատում։ Իսկ նա «բռնեմ-բաց թողնեմ» բանաձևով խլում է իր ցանկությամբ մեղավոր նշանակվածի սեփականությունը կամ հարկադրում` միլիոններ փոխանցել հայտնի հիմնադրամներին։ Եվ դեռ մի բան էլ` հրապարակային ստում է, թե` պետական բյուջե ինչ-որ բան է վերադարձվել։

«Դեժավյու»



Նման նյութեր