Փաշինյանին տեղեկացնում են, թե ով է բուկլետ պատռող աղջիկը
Advertisement 1000 x 90

Փաշինյանին տեղեկացնում են, թե ով է բուկլետ պատռող աղջիկը

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուկլետ պատռելն ու շպրտելը համարում է «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում,  նրա ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկը հայտնում է, թե ով է այդ աղջիկը․

Hrach Shahbazyan https://www.facebook.com/profile.php?id=100035335410990  Էսա էդ ապրանքի էջը․․․ սրա նմանների դաստեն 2 կոպեկ Ծերեթելլի դրածա։ Ժող մտեք, սպամ տվեք էս պիցցավիրուսին։

(esa et abranqi ej@…sra nmanneri dasten 2 kopek cereteli draca…jox mteq spam tveq es PIZZAVIRUSIN)

Աղջկա ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/profile.php?id=100035335410990

Աղջիկը երևի գիտակցված  փակել է ֆեյսբուքյան իր էջի բոլոր սահմանները։

Ու քանի որ Նիկոլ Փաշինյանը գրում է, որ «Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եւ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով։)», դուխով նրա էջում հազարավոր հայհոյանքներ ու անպարկեշտ բառեր են հնչեցնում՝ ապահովելով երիտասարդ աղջկա իրավունքների լիարժեք իրացումը։

hraparak.am

 



Նման նյութեր