Վազգեն Սաղաթելյան. «Հեն ա, երկրի վարչապետն ա դառնում կնոջ զոհ»
Advertisement 1000 x 90

Վազգեն Սաղաթելյան. «Հեն ա, երկրի վարչապետն ա դառնում կնոջ զոհ»

Բայց ջոկե՞լ եք, որ էդ մետրոյի աղջիկը լյուսիքոչարյանների ու «բռնության ձայն»-ախառը նախագծերի դժոխքն ա, չէ որ ստացվում ա, որ մի հասարակությունում, որտեղ կինն իբր ծեծված, ջարդված, խեղճացած ու անպաշտպան էակ ա, հայտնվում ա մի աղջիկ, որը մետրոյում ձիգ կանգնած վերցնում ա բուկլետն ու առանց վայրկյան երկմտելու ճղում է այն ու գցում երկրի վարչապետի վրա, նայելով իր աչքերի մեջ։ Մի տեսակ չի բռնում ընդհանուր պատկերի հետ, ոնց որ մատրիցայի զբոյ լինի, Մաշան գալիս կարմիր շորով անցնում ա սև ու սպիտակ կադրի միջով ու ցույց տալիս այդ իրականության արհեստականությունը։

Հ.Գ. Բռնություն մեր հասարակությունում, իհարկե կա։ Թե կանանց հանդեպ, թե երեխաների, թե կենդանիների, թե այլակարծության ու թե առհասրակ մեկը մյուսի հանդեպ, բայց դա չի նշանակում, որ պետք է ընդհանրացնել ու ներկայացնել երկիրն իբրև կանանց հանդեպ բռնության օրրան, որտեղ ամեն կին ամեն օր վախենում է հերթական զոհը դառնալուց։ Հեն ա, երկրի վարչապետն ա դառնում կնոջ զոհ ???

Վազգեն Սաղաթելյանի էջից:



Նման նյութեր