«Քեզ բնութագրում են հետևյալ բառերը․․․»
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դու կարող ես չկիսել դիմացինիդ հայացքները:
Դու կարող ես չսիրել դիմացինիդ:
Դու կարող ես արտահայտել քո վերաբերմունքը նրա նկատմամբ` նրա տվածը ճղելով:
Բայց ճղածը դիմացինի վրա շպրտել կարող ես միայն այն դեպքում, երբ քեզ բնութագրում են հետևյալ բառերը`
տգետ,
ոչ քաղաքակիրթ,
անդաստիարակ:
Ու քանի որ այդպիսին ես, քեզ հասու չեն դիմացինիդ ներքին քաղաքավարությունն ու կրթությունը, ում էլ ավելի ու ավելի շատ են հարգում նաև քո նմանների գոյության արդյունքում»: