
Հարգելի հայրենակիցներ,
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հանդես է գալիս նոր, լայնամաշտաբ նախաձեռնությամբ, որը կոչվում է «ՔԵԶ ՀԱՄԱՐ․․․»
Նախագծի շրջանակներում նախատեսվում է Գյումրիում կառուցել նոր թաղամաս՝ 50 բնակարաններով։ Արդյունքում 50 ընտանիք հնարավորություն է ունենալու ազատվել տնակներից և ապրել բարեկեցիկ պայմաններում։
Նախագծին կարող են միանալ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցները՝ իրենց ներդրումն ունենալու այս գաղափարի իրագործմանը և նպաստելու ևս 50 երազանքի իրականացմանը։
Հետևեք էջին՝ նախագծի վերաբերյալ մանրամասներին տեղյակ լինելու և հետագա նորություններին ծանոթանալու համար։
#Փոքր_ներդրում_մեծ_երազանքի_համար
#Ապրեցնենք_Գյումրին_միասին
#Տնակից_տուն_մեկ_քայլ_է
Gyumri without makeshift shelters/«Գյումրին առանց տնակների» հիմնադրամ