Երեւան, Դավթաշեն, մեր օրեր, խանութ-շուկայում կանաչեղեն եմ ընտրում, մարդաշատ է, լավ խանութ է, ամեն ինչ՝ թարմ ու որակով.․․ Մեկ էլ մի ձայն․
-Ժողովուրդ, ապրիլի 5-ին բոլորս դեպի հանրաքվե։
Քար լռություն։
Նույն ձայնը․
—Ժողովուրդ, գիտեք, չէ՞, ապրիլի 5-ին գնում ենք «Այո» ասելու։
Լռություն։
Ոչ մի ձայն։
Կողքիս կինը կարտոֆիլ է լցնում տոպրակը, քթի տակ․
—Ստեղ էլ հարամեցին։
Քար լռություն։
Միայն մսավաճառի կացնի գմփոցն է խախտում լռությունը։
Հ․Գ․ Պապայի արեւ, ոչ մի բան մտացածին չէ, պատահել է անձամբ ինձ հետ, այսօր․․.
ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից: