Սիրտս ցավեց էս տղու համար. Կուրթանում հաճախ եմ եղել իրենց տանը, աշխատող մարդիկ են՝ հող են մշակում, մայրը անտառից պոպոք է հավաքում
Advertisement 1000 x 90

Սիրտս ցավեց էս տղու համար. Կուրթանում հաճախ եմ եղել իրենց տանը, աշխատող մարդիկ են՝ հող են մշակում, մայրը անտառից պոպոք է հավաքում

Սիրտս ցավեց էս տղու համար:

Կուրթանում հաճախ եմ եղել իրենց տանը, աշխատող մարդիկ են՝ հող են մշակում, մայրը անտառից պոպոք է հավաում, միշտ գնել եմ, որակին չնայելով, տան տղամարդիկ համ հանդն են գնում, համ այգին մշակում:

Տանը առողջական լուրջ խնդիրներ ունեցող փոքրիկներ ունեն, որոնք տնակում ծնվել են, տնակում էլ կմեծանան երևի:

Ես նեղվեցի վարչապետի անշրջահայաց կոպիտ պատասխանից:

Հարգելի վարչապետ, դուք ինչ գիտեք, դիմացի մարդու կենսագրության մասին, ուսերի վրայի բեռի մասին, ընտանիքում ունեցած լուրջ խնդիրների մասին, առավել ևս առողջության մասին: Դուք էմեռտե ե՞ք, էխո ե՞ք: Նայում եք ու դիագնոզը դնում՝ առողջ տղամա:րդ: Հա՞: Գուցե երկու ոտքն էլ պրոթեզով էր, կամ մեկ այլ, աչքին չերևացող խնդիր ունե՞ր: Չնայած փառք աստծո, էդպես չի:

Օկ, առողջ ա, բայց Կուրթանում ապրող տղամարդը ո՞րտեղ պիտի աշխատի, որ կարողանա հիպոթեկով տուն առնի: Ով նրան հիպոթեկ կտա իր աշխատավարձի չափը իմանալով, եթե 80 100 հազար դրամ է գյուղերում պահակի, էլեկտրիկի ու այլոց աշխատավարձերը: Ձեզ ոչինչ չհուշե՞ց, որ մարդիկ երկրաշարժից հետո եկել ծվարել են Կուրթանում, որ այգի ու հող մշակեն, ընտանիքը պահեն: Հանձնարարեիք, որ մանրամասնորեն քննեն մարդու խնդիրը ու զեկուցեն Ձեզ: Այ նոր էդ ժամանակ առանց հոխորտալ եզրակացություն անեիք:

Էլ չեմ ասում, եթե որևէ մեկը տանը առողջական խնդիր ունեցող երեխա ունի, ապա էնքան ա հիվանդանոցների դռներին փողահան լինում, որ հացին սկսում են ձեր բառերով ասած՝ կակա ասել, կամ էլ անգամ հիվանդանոցում պառկելու հնար չունեն, «հանգիստ նստում են տեղները» ու հետևում, թե ոնց ա ընտանիքի անդամը տանջվում հիվանդության ձեռքը:

Ուղղակի խնդրում եմ, շատ եմ խնդրում, մարդուն մի պախարակեք Ձեր բազմահազարանոց լսարանի առջև, քանի դեռ չեք լսել ուշադիր իր պատմությունը, չեք գնահատել կարիքները: Նաև վատ ա, շատ վատ ա, որ չեք պատկերացնում, թե գյուղացին ոնց պիտի տուն առնի: Գիտե՞ք ոնց: Գյուղը պիտի թողնի գնա մեծ քաղաք, երբեմն էլ երկրից դուրս գնա:

Մի արեք էդպես, ուղղակի մի արեք:

Դուք երկրի վարչապետն եք, դուք պատասխանատվություն եք կրում յուրաքանչյուր քաղաքացու առջև:

Ոնց թե կգա առողջ տղամարդը առողջ տղամարդուն կասի… Ականջներիս չեմ հավատում:

Ես Ձեր համակիրն եմ եղել, ու ամեն սխալ քայլ երբ անում եք, ես ինձ եմ մեղադրում:

Էդ տղայից էլ կարելի է ներողություն խնդրել, ես չեմ պատկերացնում, թե ոնց է ընտանիքը էսօր քնելու:
#ասանք

Լալա Մանուկյանի էջից:



Նման նյութեր