Անգրագետ պողոսների երկիրը և գերմանական Հաննովերը. «Դեժավյու»
Advertisement 1000 x 90

Անգրագետ պողոսների երկիրը և գերմանական Հաննովերը. «Դեժավյու»

«Հայկական ժամանակ»-ի 2012 թ-ի փետրվարի 18-ի «Վուլֆը եւ գայլերի ոհմակը» խմբագրականում Նիկոլ Փաշինյանը գրում է.

«Հաննովերի դատախազությունը դիմել էր երկրի խորհրդարանին` նախագահի դեմ քրեական հետապնդում իրականացնելու թույլատվություն ստանալու համար։ Իր նկատմամբ ծագած անվստահության պատճառով Վուլֆը հրաժարական է տվել։ Ինչի՞ համար են մեղադրում մեր հարգարժան Վուլֆին.

Մեղադրանք 1. Նրա արձակուրդի ծախսերը հոգացել են նրան ծանոթ գործարարները։

Մեղադրանք 2. Նա ծանոթ բանկիրներից արտոնյալ պայմաններով վարկ է վերցրել եւ իր համար տուն գնել։

Եւ ահա այս պատճառով գերմանացի ժողովուրդը իր նախագահին պարտադրեց հրաժարական։ Ճի՞շտ վարվեցին, ուրեմն, գերմանացիները, թե ոչ։ Ճշտի ու սխալի բազար չէ սա, այլ պետության եւ պետականության։ Երկրի նախագահը բոլորի նախագահն է, սիմվոլ է, Սահմանադրության երաշխավորը, ընտրվել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններ իրականացնելու համար, եւ եթե կասկած կա, որ պաշտոնական լիազորությունները անձնական նպատակներով է օգտագործել, ուրեմն` նա չի կարող լինել նախագահ։ Նախագահը պետք է լինի հեղինակություն, եւ եթե նրա հեղինակությունը ստվերված է, ուրեմն` չի կարող լինել նախագահ, որովհետեւ Սահմանադրության երաշխավորը չի կարող լինել կլանի անդամ եւ մտածել սեփական բարիքների ու կարիքների մասին»։

Լրագրող Փաշինյանի խմբագրականում նշված է միայն մի մասն այն սահմանադրական հանցանքների ու օրինախախտումների, որոնք 22 ամիսներին կատարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` առանց իրավունքի ու լիազորության։ Խմբագիր Փաշինյանը նշել է նաև մի մասն այն պատճառների, որոնք վարչապետ Փաշինյանի հրաժարականի հիմք կդառնային, եթե մենք ապրելիս լինեինք իրավական երկրում, այլ ոչ «անգրագետ պողոսների»։



Նման նյութեր