Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։
Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որին կից շնորհավորել է կանանց տոնը՝ Մարտի 8-ը։ Մկրտիչ Արզումանյանը գրել է․ «Էս բարի եւ կամեցող դեմքով շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկների, մայրերի, քույրերի, տատիկների, հարսների, սկեսուրների, քեռակինների, քենիների, տալերի եւ ինչու չէ նաեւ տեգրոջ կանանց Մարտի 8-ը։ Միշտ ուրախ լինեք, սիրելիներս»։