Աննա Մկրտչյան. «Այդ մեծամտությունը իրեն չգիտեմ ուր կտանի, բայց մեր երկիրը հաստատ լավ տեղ չի տանի»
Advertisement 1000 x 90

Աննա Մկրտչյան. «Այդ մեծամտությունը իրեն չգիտեմ ուր կտանի, բայց մեր երկիրը հաստատ լավ տեղ չի տանի»

Հիմա էլ Բրյուսել։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի արտերկրյա վերջին այցերը դժվար չէ ենթադրել, որ այս մեկը ևս ազգային օրակարգ չի ունենալու։

Ընտանեկան այցերն այնքան են շատացել, որ ամուսիններով ստիպված են շրջագայել առանձին։

Գոնե այս մեկը լինի աշխարհիկ խնդիրների շրջանակներում, որ դրսում մեր պետության վարկը ծիծաղի առարկա չդառնա։

Իտալիայում՝ Հիսուս Քրիստոս, Վրաստանում՝ Հիսուս Քրիստոսի կադրային քաղաքականություն։

Ամաչում եմ, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Տիրոջ անունն է անհարկի շահարկում։

Ամաչում եմ, որ իր պաշտոնից ենթադրող ոչ մի գործողություն ու պարտականություն չի իրականացնում։

Երկրի ներսում գիտենք՝ վարչապետի աթոռին անօրինական է նստած, որ վարչապետի աշխատանքը չի պատկերացնում, քանդում է կայացած ամեն ինչ։
Բայց, կարելի է չէ՞ դրսում գոնե կեցվածք պահել։

Թե՞՝ ոչ։

Կողքին ոչ մեկ չկա՞, թե՞ Նիկոլն է կարծում, որ ոչ մեկ իրեն պետք չէ։

Այդ մեծամտությունը իրեն չգիտեմ ուր կտանի, բայց մեր երկիրը հաստատ լավ տեղ չի տանի։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր