4.5 տարեկան Անգելինայի մոտ ախտորոշվել էր սրտի հիվանդություն, որը կոչվում է դիլատենտալ կարդիոմիոպատիա: Հիվանդությունն անհապաղ վիրահատություն է պահանջել, նախկինում Հայաստանում նման վիրահատություն չի անցկացվել:
Մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում երեխային արհեստական ձախ փորոք սարք են տեղադրել: Վիրահատությունն անցկացրել են հայտնի սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը, որն այժմ գտնվում է Հայաստանում, ինչպես նաեւ Գագիկ Հեբոյանն իր գործընկերների հետ:
Վիրահատությունն արժեցել է 100 000 դոլար, այդ գումարի 70%-ը հավաքվել է 2 օրում շնորհիվ ֆանդրեյզինգի: Մյուս 30%-ն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով վճարել են պետբյուջեից:
Այս պահին աղջկա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Վիրահատության մասին այլ մանրամասներ հայտնի կդառնան ավելի ուշ:
Ամբողջությամբ՝ news.am