«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում Վարդանյանի 5-ամյա թոռնուհին սկսել է խոսել։ Այս մասին «Հրապարակի»-ին հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Չեմ կարող ասել՝ երե՞կ, թե այսօր։ Բայց ասեմ, որ երեխան բժիշկների հսկողության տակ է» ,-ասաց Վարոսյանը։ Հիշեցնենք, որ նա և փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել էին, որ երբ մարտի 5-ին, բարձրացել է երկրորդ հարկ, տեսել է ննջարանում, թե ինչպես է երեխան մոր գրկին դողում՝ մինչ դիմակավորված եւ զենքերը բաց ոստիկանները քայլում ու գոռգոռում էին ննջարանում։