
Այսօր մարալիկցի կանայք կրկին բողոքի ցույց են արել տեղի ծննդատունը փակելու որոշման դեմ: Ու ես հիշեցի, որ տարիներ առաջ քրեաօլիգարխիկ ղեկավար Սերժն ընդամենը ասել էր, որ մարդիկ ճիշտ են անում, որ լեռնային կամ սահմանային գյուղերից ընտանիքներով տեղափոխվում են դեպի մեծ բնակավայրեր, և դրա դեմ պետությունը ոչինչ անել չի կարող: Հիշեցի նաև, թե ընդդիմության կողմից ինչպիսի հարձակման ենթարկվեց նման կարծիք ունենալու և արտահայտելու համար: Իսկ այսօր նախկին ընդդիմադիրները, որ դարձել են իշխանություն, մոռացել են իրենց դիրքորոշումները և փաստացի անում են այն, ինչ ընդամենը բարձրաձայնել էր հասարակության մեծամասնության կողմից մերժված Սարգսյանը:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: