Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 10-ին, ժամը 23:16-ին ահազանգ է ստացվել, որ որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վրաչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարի 72-րդ կմ-ին «OPEL ASTRA G» մակնիշի (վարորդ՝ Խոսրով Զ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր ընկել ձորը: Ջրափրկարարները ուղևոր Անդրանիկ Պ.-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: