
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 10-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևշատ գյուղի Խանջյան փողոցի տներից մեկն այրվում է: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:27-ին, մարվել՝ 23:04-ին: Այրվել է թոնրատան տանիքն անբողջությանբ (մոտ 20 քմ) և տան տանիքը (մոտ 30 քմ):