
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան անդրադարձը hraparak.am-ի հրապարակմանը. «Մարդիկ սովորաբար դեմ են փոփոխություններին՝ իզուր չի չինական անեծքը՝ ապրես փոփոխությունների ժամանակ: Փոփոխությունների հաջողության համար դրանք պետք է լինեն համակարգված, լավ կշռադատված ու կատարվեն արագ, ու միաժամանակ պարտադրվեն հասարակությանը: Կամ էլ դրանք պետք է կատարվեն այնքան դանդաղ ու սահուն, որ ուղղակի չզգացվեն: Մեզանում չկատարվեց ո՛չ մեկը և ո՛չ մյուսը, և այո, այսօր կատարվում է տեղապտույտ, այն կկատարվի և՛ վաղը և՛ մյուս օրը, եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես կա հիմա: Արդյունքում ուղղակի որոշ շրջանակներ ստացան ու կստանան առավելություններ՝ մինչև նրանց փոխարինեն նորերը»: