Անժելա Էլիբեկովա. «Քարոզչության մասնագետները միլիոն անգամ բացատրեցին սենց թեզեր շրջանառելու վտանգը…»
Advertisement 1000 x 90

Անժելա Էլիբեկովա. «Քարոզչության մասնագետները միլիոն անգամ բացատրեցին սենց թեզեր շրջանառելու վտանգը…»

Նիկոլ Փաշինյան. Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի:

Սմերչն ու Իսկանդեռն են մետաղի ջարդոն՞։ Իմաստը որն ա սեփական Այո-ի հաղթանակը ապահովելու համար պատերազմող երկրում ազգային անվտանգության վերաբերող հարցերում ապատեղեկատվություն տալ՞։ Լավ 600 անգամ արդեն ռազմական ոլորտի մասնագետները բացատրեցին, որ 80-ականների զենքերի մեջ վատ ու զազրելի բան չկա ու ներկա կառավարությունն էլ ա առնում էդ նույն զենքերը ու նկարվում դրանց ֆոնին։ Քարոզչության մասնագետները միլիոն անգամ բացատրեցին սենց թեզեր շրջանառելու վտանգը տեղեկատվական պատերազմում մեր դեմ։ Էլ ո՞նց բացատրենք, լավ, որ չասեք սենց տեքստեր։

Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից:

 



Նման նյութեր