Քանի որ ով ինչի շտաբ ասես գլխավորում է, ես էլ, որոշեցի պաշտոնապես գլխավորել ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՉՄԱՍՆԱԿՑՈՂՆԵՐԻ ՇՏԱԲԸ:))
Եվ այսպես, Ձեզ եմ ներկայացնում ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՉՄԱՍՆԱԿՑՈՂՆԵՐԻ ՇՏԱԲԻ կարգախոս-տարբերանշանը.
iՄԱՍՏ@
Հայերեն կարդացվում է ԻՄԱ՜ՍՏԸ:
1.Կարմիր գույնը խորհրդանշում է կտրված թաթիկների արյունը:
2.Օճառային պղպջակները խորհրդանշում են այսօրվա քաղաքական բանավեճի էությունը:
3.Շնիկը խորհրդանշում է շնաբարո դուրսպրծուկների սերունդներին:
4.Անգլերեն i տառը խորհրդանշում է լատինատառ հայերենով հայրենասիրություն քարոզողներին:
5.Իսկ մեջտեղի տառատեսակի ձևը խորհրդանշում է, որ մենք չենք պատրաստվում «կռուտիտ» լինել և ասել՝ ոգեշնչվել ենք այլ բանից: Կոնկրետ թխել ենք:
Եվ այսպես, շուտով կլինեն և հոլովակներ և իհարկե երգ, որը ՄԻԱՆՇԱՆԱԿ լավագույնն է լինելու, դե իսկ Դուք էլ անդադար հանրաքվեի ընթացքում մյուս շտաբերին հարցնելու եք՝ iՄԱ՜ՍՏ@…
ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՉՄԱՍՆԱԿՑՈՂՆԵՐԻ ՇՏԱԲ!!!
ԻՄԱՍՏԱՎՈՐԵՆՔ ԱՆԻՄԱՍՏԸ!!!)))
Հ.Գ. Ի դեպ, մեր շտաբին հարողները աչքիս ամենաշատն են: Թու-թու-թու, ինչպես կասեր դասականը:)))
Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից: