
Կորոնավիրուսով վարակված Էջմիածնի բնակիչն օրեր առաջ մասնակցել է նշանադրության արարողության, և այս պահին նշանադրությանը մասնակցած անձանց մեկուսացնում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում զրուցեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Մարիամ Պողոսյանը:
«Բնակիչները միայն Էջմիածնի Մաշտոցի փողոցի շենքերից մեկից չեն»,-ասաց Պողոսյանը՝ նշելով, թե նախնական տեղեկություններով՝ նշանադրությունը կայացել է մարտի 8-ին: