Հավատացեք, թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության վերջնական հաղթանակի և տնտեսական հեղափոխության համար շատ մեծ հարված կլինի, որ այս քրեական գործը խանգարի Ձեզ իրականացնել ժողվարչապետին տրված խոստումը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հավատացեք, թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության վերջնական հաղթանակի և տնտեսական հեղափոխության համար շատ մեծ հարված կլինի, որ այս քրեական գործը խանգարի Ձեզ իրականացնել ժողվարչապետին տրված խոստումը

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Երկու բան չէր կարող անցնել մտքովս: Առաջինը` որ երբևէ միասին կերգենք նույն բեմում: Երկրորդը` որ երբևէ միասին կանցնենք նույն քրեական գործով: Ես արդեն հարցաքննվել եմ և հայտել եմ, որ տեղյակ չեմ, թե որտե՞ղ է գտնվում ԱԺ-ում իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը: Հարցաքննվել եմ` որպես վկա:

Չգիտենք, թե կորած ականջակալների գործով ի՞նչ կարգավիճակ ունեք Դուք` մեղադրյա՞լ, կասկածյա՞լ, թե՞ վկա, բայց հավատացեք` բազմահազար հայաստանցիներ խիստ անհանգստացած են ԱԺ-ում գույք կորելու գործում Ձեր մասնակցության հանգամանքով: Նաև լիահույս ենք, որ երբ հունիսի 25-30-ը կլինեք Երևանում, Ձեր նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարց չի լինի:

Հավատացեք, թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության վերջնական հաղթանակի և տնտեսական հեղափոխության համար շատ մեծ հարված կլինի, որ այս քրեական գործը խանգարի Ձեզ իրականացնել ժողվարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր