Նիկո՛լ, դու վերջին մեխը խփեցիր այն համոզմունքի, որ դու ինքնանպատակ ապազգային երևույթ ես։ Երբ երեկ դու կոկորդդ էիր պատռում ատելությունից և շարունակում ատելություն սերմանել իրականությունից անտեղյակ, հավատացող աչքերով քեզ նայող հասարակ գյուղացու մեջ, ԱՀԿ-ն արդեն համաշխարային պանդեմիա էր հայտարարել։ Բայց չէ, դու այլ կերպ չէիր կարող, պետք է լռության մատնեիր ինչքան հնարավոր էր, որ գենետիկ ատելությունդ պարպեիր բեմից։ Հիմա ի՞նչ ես ասելու, տեղյակ չէի՞ր աշխարհում ինչ է կատարվում։
Նիկո՛լ, հանուն քո անձնական-քաղաքական շահի, չի կարելի շրջանցել ժողովրդի անվտանգությունը։ Կորոնավիրուսը ազգային անվտանգության լրջագույն մարտահրավեր է քիչ բնակչությամբ երկրի համար, հնարավոր բռնկումը ողբերգական է լինելու։ Ժամ առաջ պետք է հետաձգել բոլոր հանրային միջոցառումները, փակել կրթական հաստատությունները, փակել սահմանը Եվրոպայից այցելուների համար, ձեռնարկել բոլոր հրատապ միջոցառումները, որով հնարավորինս կկանխվի վիրուսի արագ տարածումը։ Բոլոր այս քայլերը ձեռնարկե՛լ ժամ առաջ, րոպե առաջ։
Գևորգ Գևորգյանի էջից: