Կորոնավիրուսով վարակված անձը մասնակցել է որդու նշանադրությանը. մանրամասներ. armdaily.am
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսով վարակված անձը մասնակցել է որդու նշանադրությանը. մանրամասներ. armdaily.am

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է տեղեկատվությանն՝ ըստ որի՝ հարսանիքի ժամանակ 3 անձի ինքնազգացողությունը վատացել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկատվության մեջ նշվում էր, որ նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ «Այս ամենը ծայրից ծայր սուտ է, որովհետև մենք ունենք ընդամենը մեկ վարակակիր, որևէ հարսանիքի ժամանակ, որևէ մեկի ինքնազգացողությունը վատացած չի եղել»,-ասաց նա՝ հաստատելով, որ վարակված անձը կիրակի մասնակցել է նշանադրության արարողությանը։

«Դեռևս երեկ երեկոյան նշանդրեքի մասնակիցների, նրա հետ շփված անձանց ողջ շրջանակը հստակեցվել է և փոխանցվել է առողջապահության նախարարություն։ Ելնելով նպատակահարմարությունից՝ նախարարությունը զտել է այն անձանց ցուցակը, ովքեր սերտ շփում են ունեցել և կարող են պոտենցիալ վտանգի տակ լինել և տվյալ անձանց այժմ մեկուսացնում են, որպեսզի թեստավորեն և տեսնեն, թե արդյոք նրանց մոտ կան նախանշաններ, թե ոչ։ Այն ոստիկանության և շտապօգնության մեքենաները, որ տեսնում եք՝ դրանք չեն եկել վատացած մարդկանց տեղափոխելու կամ որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու պատճառով, այս միջոցառումներն անում են բացառապես վարակակրի անձի հետ սերտ շփում ունեցող անձանց շրջանակը հստակեցնելուց հետո՝ տվյալ անձանց մեկուսացնելու համար»,-ասաց քաղաքպետը։ Նշենք, որ ըստ մամուլում առկա տեղեկատվության՝ վարակակիր անձը Իտալիայից Հայաստան է ժամանել փետրվարի 29-ին, բայց ջերմել սկսել է մարտի 7-ին։ Մարտի 8-ին նա ներկա է եղել որդու նշանադրության արարողությանը, որին մասնակցել է 36 հոգի։

armdaily.am



Նման նյութեր