«Կարծես թե պարզ է դառնում, թե ինչու են իշխանությունները երեկվանից փորձում լղոզել, թե վարակակիրները երբ են եկել Հայաստան, և որտեղ են եղել»
Advertisement 1000 x 90

«Կարծես թե պարզ է դառնում, թե ինչու են իշխանությունները երեկվանից փորձում լղոզել, թե վարակակիրները երբ են եկել Հայաստան, և որտեղ են եղել»

Կարեն Վրթանեսյանն իր էջում գրում է.

Կարծես թե պարզ է դառնում, թե ինչու են իշխանությունները երեկվանից փորձում լղոզել, թե վարակակիրները երբ են եկել Հայաստան, և որտեղ են եղել։

Էջմիածնի «կարմիր նշանդրեքը»՝ մեկ։

Երկրորդը…

Aysor.am: «Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Թումոյում դասերը դադարեցված են մինչև ապրիլի 12-ը» (փաստորեն՝ 1 ամսով)։

GPNews.am: «Իտալիայից օրերս ժամանած քաղաքացին, ում մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել, GPnews.am-ի հավաստի տվյալներով աշխատում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շենքում՝ «Սինոփսիս» գրասենյակում, որպես շինարարության խմբի անդամ։ Մեր այս տեղեկությունը հաստատեց նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը։ «Մուտք է գործել շենք, սակայն ոչ մի ուղղակի շփում չի ունեցել ոչ դասավանդող անձնակազմի հետ և ոչ էլ երեխաների հետ։ Եվ այն հարկերում, որտեղ ուսումնական պրոցեսն է մուտք չի գործել բացարձակապես»։

Հղումները կդնեմ մեկնաբանություններում։

Ի վերջո, նորմալ, հստակ, case per case լուսաբանում, թե ինչ է եղել, կստանա՞նք ՀՀ իշխանություններից, թե ոչ։



Նման նյութեր