Չինաստանում ռոբոտ են մշակել կորոնավիրուսի քսուք վերցնելու համար
Advertisement 1000 x 90

Չինաստանում ռոբոտ են մշակել կորոնավիրուսի քսուք վերցնելու համար

Չինաստանում հայտնվել Է խելացի ռոբոտ, որը կարողանում Է կոկորդից քսուք վերցնել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար, մշակումը կարող Է նվազեցնել վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում: Այդ մասին հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում:

«Չինաստանում մշակել են խելացի ռոբոտ կոկորդից քսուք վերցնելու համար: Նորույթը կոչված Է օգնելու կորոնավիրուսային վարակի ախտորոշման եւ բուժաշխատողների շրջանում վարակման ռիսկի նվազեցման հարցում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ռոբոտը բաղկացած Է օձաձեւ մեխանիկական ձեռքից, երկոսպնյակ ներդիտակից, տվյալների անհաղորդալար հաղորդման սարքավորանքից եւ ինտերակտիվ տերմինալից, ճշտվում Է կայքում: Քսուքը վերցնելու ժամանակ բուժանձնակազմն ստիպված Է լինում գտնվելու պացիենտի հետ սերտ շփման մեջ, ինչը մեծացնում Է վարակման վտանգը: Մշակողները համոզված են, որ նոր ռոբոտը թույլ կտա բուժաշխատողներին պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: