Ուրեմն՝ լուրջ, վերջին օրերին էս կոմմենթի ժողովրդի տրամաբանությունը չեմ հասկանում:
Ուրեմն վարչապետը էն գյուղացուն ասեց գնա աշխտի, տակը սաղ գրեցին` հարգեցի, ճիշտ խոսքեր, հզոր քայլ: Հետո, մի օր հետո, վարչապետը ասումա` կներես բռատ, տակը գալիս են գրում են` հարգեցի, ճիշտ որոշում, հզոր քայլ:
Հանրահավաքները դադարեցնելու մասին առավոտյան վարչապետն ասումա, որ դեռ կարիք չկա, տակը գրմ են` հզոր քայլ, ճիշտա, այոո, շարունակեք: Իրիկունը վարչապետը ասումա` վաղվա հանրահավաքը դադարեցվումա, տակը գրում են` հզոր քայլ, ճիշտա, այոո, դադարեցրեք:
Դպրոցները էս ամեն ինչի պատճառով փակելը, առաջին ու անհրաժեշտ պայմաննա, ու մեր կառավարությունը մի 8 ժամ հետոյա դա անում, գրում են` այո, հարգանքի արժանի քայլ, իսկ առավոտյան երբ չէին հայտարարել, տակը գրում էին` չէ խուճապ պետք չի:
Իտալիայից հիվանդներ են եկել 3 օր ֆռֆռացել նշանդրեք բամ գնացել ու մեկ էլ էսօր կառավարության նիստում նոր հայտարարեցին, որ օդանավակայանում խստացվումա վերահսկողությունը (ասեմ ձեզ ամեն օր տենց էին ասում), ու մեկա էլի տակը գալիս գրում են` հզոր քայլ, ճիշտ որոշում:
Ու ամենավերջում` էտ նույն նպատակով Հրայր Թովմասյանը հորդորելա, որ ամսի 17-ի նիստին քաղաքացիները կարան զերծ մնան ներկա գտնվելուց ու տակը գնաց` ծախված, ամոթ…
Վնիմանիե վապրոս` դուք լուրջ ցնդե՞լ եք:))) Անկեղծ եմ ասում, կորոնովիրուսը շատ փոքր հիվանդությունա այն հիվանդության հետ, որը դուք ունեք))):