«Եկեք քննարկենք արտակարգ դրություն մտցնելու հարցը. Այո, արտակարգ դրությամբ նաև հանրաքվեն կհետաձգվի։ Բայց միգուցե և ավելի լավ»
Advertisement 1000 x 90

«Եկեք քննարկենք արտակարգ դրություն մտցնելու հարցը. Այո, արտակարգ դրությամբ նաև հանրաքվեն կհետաձգվի։ Բայց միգուցե և ավելի լավ»

Առանց պանիկայի և հանգիստ վիճակում եկեք քննարկենք արտակարգ դրություն մտցնելու հարցը։

Ինձ թվում է՝ չէր խանգարի արտակարգ դրություն մտցնելով արգելել փակ տարածքներում բոլոր զանգվածային միջոցառումները՝ ճոխ հարսանիքները, պաչ-պռոշով քեֆերը, ակումբները և այլն։

Այո, արտակարգ դրությամբ նաև հանրաքվեն կհետաձգվի։ Բայց միգուցե և ավելի լավ։

Չէր խանգարի նաև նվազագույնի հասցնել զորամասերի ելումուտը, տեսակցությունները ու զինվորների տեղաշարժը մի զորամասից մյուսը։

Ու էս ամենը հանգիստ, առանց խուճապի։ Այնպես, ինչպես զուգարանից հետո առանց խուճապի ձեռք ենք լվանում, որ դիզենտերիա չընկնենք, այդպես էլ կորոնավիրուսի տարածումը կանխենք հանգիստ։



Նման նյութեր