Ճիշտ կլինի, որ ուսումնական հաստատությունների աշխատանքի դադարեցման հարցը մանրամասն ներկայացվի ու հրապարակվի գրավոր հրաման։ Արդյո՞ք, ուսուցիչները, դասախոսները, գիտաշխատողները, վարչատնտեսական անձնակազմը պիտի գնան աշխատանքի։ Արդյո՞ք, բուհերում կարող են անցկացվել հանդիպումներ, ժողովներ, քննարկումներ։ Եթե վերջիններիս կազմակերպումը թողնվում է բուհերի ղեկավարության հայեցողությանը, ապա այդ մասին էլ պիտի ասվի։ Արդյո՞ք, հաստատության ղեկավարը կարող է աշխատողին կանչել աշխատանքի։ Այս ամենի մասին պետք է հստակ ասվի։
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի էջից: