«Բոլորս գործիք ենք դարձել ու կառավարվում ենք անտեսանելի ուժերի և մեր վախերի կողմից…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բոլորս գործիք ենք դարձել ու կառավարվում ենք անտեսանելի ուժերի և մեր վախերի կողմից…»

Պանիկան, խուճապը Կառոնավիրուսից ավելի վտանգավոր ա:

Պանիկան ամերիկացիների հերն անիծելու ա: Մեծ, շաաաատ մեծ սուպերմարկետներն այսօր այսպիսի տեսք ունեին:

Ես 91-92 թթ. ցուրտ ու մութ ձմեռ վերապրած տղա եմ ու առավոտյան իմ համար շատ խնդալու էր այս վիճակը:

Գործից հետո գնացի խանութ: Նայում էի առևտուր անողներին ու մտածում էի, լավ, էսքան թղթից սրբիչ կամ զուգարանի թուղթ ու՞ր եք տանում:

Երևանում շատերը խոհանոցում մինչև օրս սրբիչով են չորացնում ամանեղենը, իսկ առանց զուգարանի թուղթի էլ մի կերպ կդիմանաք… Կարևորը 7/24 տաք ջուր ունեք:

Կամ ամենատարբեր տեսակի շշերով ջրերն ու՞ր եք կրում, երբ համարյա բոլորիդ տներում ֆիլտրերով առանձին ծորակներ կան ու բոլորի սառնարաններն էլ ֆիլտրած սառը ջուր են տալիս:

Կամ պահածոները՞… Պատերա՞զմ ա սկսվել…

Հ.Գ. – Այսպես մտածելով խանութից տուն եկա, շատ երկար դատարկեցի մեքենայիս պարունակությունը, նայեցի գառաժում դարսած անթիվ զուգարանի թղթերին, թղթից սրբիչներին, հետո հատակին շարած արկղերով ջրեղենին, ապա ինքս ինձ անպատվելով սկսեցի 2 սառնարանների մեջ խցկելով տեղավորել առածս մթերքն ու լեփ լեցուն պահարաններում ճխտել առածս պահածոներն ու մոտեցա կոմպիս…

Բա՞ Երևանը… ՍԱՍ-մարկետից օնլայն անբաղ զամբաղ առևտուր արեցի ու հիմա նստել մտածում եմ ու չեմ հասկանում թե ե՞րբ սենց էշացա:

Սպասում եմ Երևանի զանգին: Շուտով մամաս պատվերը Երևանում կընդունի, կտեսնի արածս անիմաստ առևտուրը և կզանգի մի երկու լավ խոսք կասի…

Ու ճիշտ էլ կանի:

Բոլորս գործիք ենք դարձել ու կառավարվում ենք անտեսանելի ուժերի և մեր վախերի կողմից…

Բոլորս…

Ու դա փաստ ա:

Ու էս անտեր վիրուսը մեկ անգամ ևս դա ապացուցեց:

Արա Ղազարյանի էջից:



Նման նյութեր