
Ունենք վարչապետ, ով պանդեմիայի՝ երկրներ, աշխարամասեր ընդգրկող մահացու վարակի տարածման պայմաններում, մինչև երեկ, հանրահավաքներ էր անում, իրեն բնորոշ կեղտոտ, ժարգոնային բառապաշարով ելույթներ էր ունենում, մարդկանց էր ահաբեկում:
Փաստենք ևս մեկ անգամ. ունենք իշխանություն, որը չարիք է, հանցավոր է:
Ախտորոշվել է արդեն 7-8 դեպք, ինչը նշանակում է, որ փաստացի վարակակիրների թիվը կարող է հարյուրից շատ ավելի մեծ լինել: Սա պետք է գիտենալ. պետք է ամեն դեպքում պահել հանգստություն, զգուշություն և մաքրություն:
Թող Աստված օրհնե Հայաստանը:
Արթուր Համբարձումյանի էջից: