Կորոնավիրուսից շատ ավելի վտանգավոր կլինի Հայաստանի ֆինանսական շուկայում չմտածված ու պոպուլիստական քայլերի գնալը։
Պետք է պաշտպանել ինչպես վարկառուների, այնպես էլ ավանդատուների շահերը։ Պաշտպանել վիրուսից առավել տուժած բիզնես–ոլորտների և միաժամանակ բանկերի շահերը։ Պաշտպանել սպառողի ու ստեղծողի շահերը։
Եվ ամենակարևորը՝ պետք է մակրոտնտեսական կայունության ապահովման մասով «ռազմական դրություն» հայտարարել։ Սա մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ հարցն է դառնալու առաջիկայում։
Ընդունում եմ, որ բարդ լուծումներ են պահանջվում։ Գիտեմ, որ բոլորին միաժամանակ գոհացնել հնարավոր չէ, բայց նաև գիտեմ, որ ոսկե միջինին հասնելու հնարավորություններ կան։ Գիտականորեն հիմնավորված և ռացիոնալ որոշումների փունջ կա, և այդ փունջը պետք է կիրառել։
Չեմ ուզում նեղ մասնագիտական հարցեր այստեղ քննարկել։ Ֆեյսբուքն այն տեղը չէ։ Բայց հարցի վերաբերյալ ուշադրություն կենտրոնացնելու համար սոցիալական ցանցերը կարևոր հարթակ են։
Եվ վերջում մեկ հռետորական հարց։ Ունի՞ անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ և կոմպետենտություն այս իշխանությունը կառավարելի դարձնելու համար մակրոտնտեսական հնարավոր ռիսկերը և մեղմելու վիրուսով պայմանավորված բացասական շոկերը։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից: