Արծրուն Պեպանյան. «Մոտենում է Նիկոլին պաշտպանելու շրջանը»
Advertisement 1000 x 90

Արծրուն Պեպանյան. «Մոտենում է Նիկոլին պաշտպանելու շրջանը»

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանն իր էջում գրում է. «Երբ Րաֆֆին շարժում էր առաջնորդում, ես հրապարակավ հարցադրումներ էի ներկայացնում և ասում, որ եթե դրանց պատասխանները չունենա, ապա իր շարժումը կմնա թերմտածված:

Րաֆֆիականները հարյուրներով գրոհում էին ինձ վրա, մեղադրում իշխանություններին ծախվածության մեջ:

Ես էլ պատասխանում էի, որ որոշ ժամանակ անց իրենք բողոքելու են Րաֆֆիից, ես էլ պաշտպանելու եմ նրան իրենցից:

Այդպես էլ եղավ: Ու երբեմնի րաֆֆիականները սկսեցին գրոհել ինձ վրա իրենց նախկին կուռքին պաշտպանելու համար:

Երբ Նիկոլը շարժում էր առաջնորդում, ես էլի հրապարակավ հարցադրումներ էի ներկայացնում և ասում, որ եթե դրանց պատասխանները չունենա, ապա իր շարժումը կմնա թերմտածված:

Նիկոլականները հարյուրներով գրոհում էին ինձ վրա, մեղադրում իշխանություններին ծախվածության մեջ:

Ես էլ պատասխանում էի, որ որոշ ժամանակ անց իրենք բողոքելու են Նիկոլից, ես էլ պաշտպանելու եմ նրան իրենցից:

Ու հիմա կարծես թե գալիս է Նիկոլին պաշտպանելու շրջանը. շուտով երբեմնի նիկոլականները նրան կմեղադրեն բոլոր մեղքերի մեջ , ես էլ կպաշտպանեմ նրան, ասելով, որ շատ մեղքեր գալիս են ժողովրդից: Ու երբեմնի նիկոլականները հիմա էլ կգրոհեն ինձ վրա իրենց նախկին կուռքին պաշտպանելու համար:

Ծանր է վերլուծաբանի գործը»:



Նման նյութեր