Տպավորություն է, որ Արսեն Թորոսյանը միայն Նիկոլի առողջության նախարարն է։
Իսկ մեր առողջապահական համակարգի միակ առաքելությունը Նիկոլին Սևան հասցնել ու թեստավորելն է։
Բա հետո՞։
Շարունակելու՞ ենք սպասել հիվանդների թվի մեխանիկական աճին։
Հասկացանք՝ Նիկոլի համար կարևորը սեփական ինքնամեկուսացումն է։
Իսկ, առողջապահական համակարգի պատասխանատուներից ոչ մեկի մտքով չի՞ անցել, որ պետք է համակարգը պատրաստել ու հարմարացնել արտակարգ իրավիճակների համար։
Բուժաշխատողների գերակշիռ մասը չգիտի այսպիսի իրավիճակներում անհրաժեշտ վարքագիծը։
Գերտերություններն արտակարգ դրություն են հայտարարում, չնայած, որ ռեսուրսային տեսանկյունից իրենց դիմադրողականությունը շատ ավելի բարձր է քան մերը։
Իսկ մենք՝ կարևորը Նիկոլին ենք մեկուսացրել։