Էջմիածնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կստեղծվի արագ արձագանքման շտաբ
Advertisement 1000 x 90

Էջմիածնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կստեղծվի արագ արձագանքման շտաբ

Էջմիածնի քաղաքապետարանում տեղի ունեցած արտահերթ խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ստեղծել արագ արձագանքման շտաբ։

Աս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում  ուղիղ եթերի միջոցով հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Արագ արձագանքման շտաբի աշխատակիցները կապ կպահեն համապատասխան գերատեսչությունների հետ, տարբեր մարմինների հետ, որպեսզի ցանկացած խնդրի տրվի արագ լուծում։ Խորհրդակցության արդյունքում նշանակվել են պատասխանատուներ՝ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և այլ ուժային մարմինների հետ աշխատանքի համար։ Մարտի 16-ից գործում է թեժ գիծ, որին կարելի է դիմել ցանկացած հարցով, սակայն հաշվի առնելով ներկա իրավիճակը, հորդորում և խնդրում եմ, որպեսզի մեր քաղաքացիները զանգեն խելամիտ և իրավիճակին վերաբերող հարցերով»,- նշեց Գասպարյանը։

Նա ընդգծեց, որ թեժ գիծը սպասարկող աշխատակիցները մշտապես կապի մեջ են լինելու հիվանդանոցների, պոլիկլինիկաների, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ոստիկանության և այլ կառույցների հետ։