Մարգարիտ Եսայան. «Ամոթ, պարզապես՝ ամոթ։ Զգույշ ինքներդ չխեղդվեք ձեր իսկ աճեցրած վիրուսի մեջ»
Advertisement 1000 x 90

Մարգարիտ Եսայան. «Ամոթ, պարզապես՝ ամոթ։ Զգույշ ինքներդ չխեղդվեք ձեր իսկ աճեցրած վիրուսի մեջ»

Պողոսները երբեմն պետրոսներն են լինում

Կարմեն Դավթյանը երեկ առաջինն էր, որ հայտնել էր, թե Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվելու են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Հ1-ի Պետրոսը շտապեց գնահատականներ տալ, վիրավորել եւ անցնել չափ ու սահման, ինչպես միշտ եւ դեռ ձեռքի հետ էլ չմոռացավ «նախկիններին» մեղադրել։

Այսօր բոլոր լրատվականները, այդ թվում եւ Հ1-ը «ազդարարեցին», որ քաղաքացիներին մեկուսացնելու են Դիլիջանի այդ նույն ռազմամարզական վարժարանի տարածքում։ Անկեղծ ասած, չեմ էլ ակնկալում, թե Պետրոսը ներողություն կխնդրի Կարմենից եւ բոլորիցս՝ ապատեղեկատվություն տարածելու եւ որակումներ տալու համար, չեմ սպասում եւ պետք էլ չէ, բայց սա եւս մեկ անգամ ապացուցում է իշխանական քարոզչամեքենայի փուչ լինելը, նրանում առկա թույնը եւ չարությունը․․․

Ամոթ, պարզապես՝ ամոթ։ Զգույշ ինքներդ չխեղդվեք ձեր իսկ աճեցրած վիրուսի մեջ։

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր