Մտածում եմ այս վիրուսի հետևանքով համակարգային երկարաժամկետ փոփոխություններից մեկը լինելու է մարդկանց ազատությունների սահմանափակումները, որպես բացասական երկրորդային հետևանք
Advertisement 1000 x 90

Մտածում եմ այս վիրուսի հետևանքով համակարգային երկարաժամկետ փոփոխություններից մեկը լինելու է մարդկանց ազատությունների սահմանափակումները, որպես բացասական երկրորդային հետևանք

Մտածում եմ այս վիրուսի հետևանքով համակարգային երկարաժամկետ փոփոխություններից մեկը լինելու է մարդկանց ազատությունների սահմանափակումները, որպես բացասական երկրորդային հետևանք:

Օրինակ, գիտենք, որ Չինաստանը սկսել էր մարդկանց կառավարել անհատական իդենտիֆիկացիայի միջոցով, այսինքն փողոցներում տեղադրված սարքերը կարողանում են մարդու դեմքով որոշել, թե ով է անձը և հետևել նրա տեղաշարժին: Չինաստանը կարողանում է արդյունավետ պայքարել այս վիրուսի դեմ նաև այն պատճառով, որ խիստ կառավարում է մարդկանց տեղաշարժերը: Այս օրերին, երբ ասենք որոշում են մեկուսացնել մեծ թվով մարդկանց և համապատասխան վայրեր չկան, ապա նրանց հրահանգում են տանից դուրս չգալ և տեղեր կան, որ նրանք կարողանում են արդյունավետ վերահսկել` արդյոք մարդը այս ցուցմանը հետևում է, թե` ոչ:

Ամեն դեպքում, առողջապահական համակարգերի գլոբալ այս ճգնաժամը հետաքրքիր փոփոխություններ է բերելու, որոնք ոչ միշտ են մեզ համար ցանկալի լինելու: Մի բան էլ պարզ է, ընթացիկ հարյուրամյակը առողջապահական համակարգերի տեսանելի և շոշափելի փոփոխությունների ժամանակաշրջան է լինելու: Եվ ինչպես նախկինում ասել եմ, սա այն ոլորտն է, որ մենք մեծ պոտենցիալ ունենք, իսկ աշխարհում այս ծառայությունների շատ մեծ պահանջարկ կա, ինչը և հիմա մենք տեսնում ենք:

Հովհաննես Ավետիսյանի էջից:



Նման նյութեր