Մալադե՛ց, Լֆիկ, փող աշխատելու ալիք է կպցրել. 4rd.am
Advertisement 1000 x 90

Մալադե՛ց, Լֆիկ, փող աշխատելու ալիք է կպցրել. 4rd.am

Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Լուսաստղ» ընկերությունը կտրուկ բարձրացրել է սպիրտի գինը. այժմ կես լիտր սպիրտն արժե 2880 դրամ:

«ՉԻ». Մալադեց Լֆիկ, մարդը պահը չի թողնում՝ երկրի համար ճգնաժամային այս իրավիճակում գերշահույթներ ստանալու համար:

Ամբողջ աշխարհում գերհարուստները միլիարդավոր դոլարներ են հատկացնում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի, առողջապահական պարագաների, դեղամիջոցների ձեռք բերման, բժիշկների ու հիվանդանոցների անխափան աշխատանքը ապահովելու համար, իսկ մեր ընկերը փող է աշխատում: Երբ պետք է ճիշտ հակառակը լիներ: Պետք է սպիրտը էժանացներ, ավելին՝ նեղություն քաշեր, անվճար սպիրտ տրամադրեր առողջապահության նախարարությանը:

Հ.Գ. Ֆրանսիական օծանելիքի LVMH կոնցերնը հայտարարել է, որ Christian Dior, Guerlain և Givenchy ապրանքանիշերի փոխարեն իր երեք գործարաններում սկսում է ձեռքի ախտահանիչ գելի արտադրություն: Միայն մեկ շաբաթում կոնցերնը նախատեսում է արտադրել 12 տոննա գել:

Ախտահանիչ միջոցները կոնցերնը անվճար տրամադրելու է ֆրանսիական իշխանություններին:

4rd.am