«Առողջություն բոլորիս, չգիտեմ կորոնավիրուսը ում շունն ա, բայց մեզանից հեռու»
Advertisement 1000 x 90

«Առողջություն բոլորիս, չգիտեմ կորոնավիրուսը ում շունն ա, բայց մեզանից հեռու»

Մամաս խնդրել էր մեխակներ գնել, Հասմիկի հետ էինք, ինքը մտավ խանութ, ես հեռախոսի մեջ մտած մնացի դուրսը։ Մի քանի րոպեից ես էլ մտա, տեսնեմ մեխակներից բացի ինչ-որ ուրիշ ծաղիկներ էլ ա վերցրել։ Ասում եմ էս ի՞նչ ա։ Ինքն էլ ժպտալով թե բա սա էլ դու ինձ համար ես առնում։ Ինքն էլ նենց չի էլի, որ ծաղկի մեծ ֆանատ ա, ասում եմ տեսնես էս ինչ հաշիվ ա։ 4.300 դրամ էր գումարը։ Վճարեցի, վաճառողը շատ հաճելի տղա էր, ասում ա էս երկու օրում էսքան առևտուր չէինք արել, մերսի շատ։ Դուրս եկանք, Հասմիկին ասում եմ էս ի՞նչ էր։ Ասում ա, դե հարցրեցի գինը, ասեց իրա գնով տալիս ենք, էնքան որ չփչանա թափենք, ոչ մեկ ծաղիկ չի առնում։ Վատ զգացի ասում ա, համ ծաղիկներն են ափսոս, համ էլ էս մարդիկ վատ վիճակում են, որոշեցի մի քիչ էլ ծաղիկ առնել )))

Եսիմ, տխուր ա, կանայք միամսյակին ծաղիկներ չեն ստանում, էս մարդիկ էլ ահավոր տակ են տալիս։ Տղամարդիկ ջան, երբ դուրս գաք տանից (բայց դե քիչ դուրս եկեք), մի փունջ էլ ծաղիկ վերցրեք ձեր սիրելի կանանց, ամենից բացի գեղեցկությունը մեղմացնում ա դեպրեսիվ տրամադրությունը, որը կարծում եմ մասամբ բոլորս հիմա ունենք։

Առողջություն բոլորիս, չգիտեմ կորոնավիրուսը ում շունն ա, բայց մեզանից հեռու։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր