«Հայտարարություն Հաճախորդների համար
Հոգ տանելով հաճախորդների առողջության մասին` հայտարարում ենք.
2020թ.-ի մարտի 10-ից մինչև 2020թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից այդ վճարումները 2020թ.-ի մինչև ապրիլի 30-ը ներառյալ կատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի և չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում։ Միաժամանակ, եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին բանկը հորդորում է հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարները, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռն ավելացնելուց:
Այն փոքր և միջին բիզնես հաճախորդներին, ովքեր տուժել են այս իրավիճակում, բանակցությունների միջոցով կառաջարկվեն լուծումներ` նպատակ ունենալով աջակցել այդ ոլորտներում կայունությանը և աշխատատեղերի պահպանմանը:
Ստեղծված իրավիճակում բանկի առաջնային մտահոգությունը մեր քաղաքացիների առողջությունն է և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:
Վստահ ենք, որ միասնական և համակարգված գործելու դեպքում կհաղթահարենք ստեղծված իրավիճակը»,- նշված է «Ինեկոբանկ»-ի հայտարարության մեջ: