«Յուքոմ ընկերության սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի։ Ընկերությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։
«Սիրելի հայրենակիցներ, երեկ հայտարարել էինք, որ մի շարք սպասարկման կենտրոններ կշարունակեն գործել արտակարք գրաֆիկով, սակայն հաշվի առնելով կորոնովիրուսով վարակված քաղաքացիների թվաքանակի կտրուկ աճը, ինչպես նաև կարևորելով մեր բաժանորդներին և աշխատակիցների առողջությունը` Ucom ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը:
Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը հատուկ գրաֆիկով և պայմաններով.
- Աշխատանքային ժամերն են ամեն օր ժամը 10:00-17:00
- Բաժանորդները մուտք կարող են գործել սպասարկման սրահ միայն դիմակով
- Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են
Ծառայությունների և սարքավորումների ձեռքբերումը ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ` https://shop.ucom.am/:
Վճարումները կարող եք իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև այլ հարթակներում` MegaPay,TelCell, EasyPay և այլ վճարման տերմինալներով կամ հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով և այլն:
Միաժամանակ կրկին հավաստիացնում ենք, որ տեխնիկական աջակցման բոլոր բաժինները վերահսկում են ծառայությունների որակը 24/7 գրաֆիկով, որպեսզի բաժանորդները ունենան անխափան կապ:
Հավելյալ տեղեկություններլինելուն պես կտեղեկացնենք: Առողջություն բոլորին»,- ասված է հաղորդագրության մեջ