Microsoft Bing-ը թողարկել է COVID-19 Tracker կոչվող վեբկայքը, որը տրամադրում է տվյալներ՝ Կորոնավիրուսի տարածման պատճառով ամբողջ աշխարհում հաստատված, վերականգնման և մահավան դեպքերից։
Ամբողջ աշխարհում շուրջ 77․776 մարդ բուժվել է վիրուսից, իսկ 6․518 մարդ՝ մահացել։
2020թ․-ի Մարտի 16-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 169․610 դեպք,
իսկ վիրուսի առկայությունը հաստատված է 157 երկրում։
Չինաստանը՝ 80,824 վարակի դեպքով առաջինն է վարակված երկրների ցուցակում, որին հաջորդում է Իտալիան, ապա Իրանը, Հարավային Կորեան, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Շվեցարիան և Մեծ Բրիտանիան։
Ինտերակտիվ քարտեզը թույլ է տալիս այցելուներին՝ սեղմել երկրի վրա՝ տեսնելու դեպքերի կոնկրետ թիվն ու նյութեր` հրապարակված տարբեր հրատարակչությունների կողմից, ինչպես օրինակ՝ Los Angeles Times, Travel + Leisure, և NPR-ն են։