Երկրում ստեղծված իրավիճակի թելադրանքով՝ որքան էլ, որ փորձում ենք զուսպ ու ներողամիտ լինել և պաշտոնյա դարձած միջակություններին ամեն վայրկյան չհիշեցնել, որ հենց իրենց մեղքով է պետությունը հայտնվել արտակարգ դրության մեջ, սրանք ոչ միայն չեն գնահատում մեծահոգությունը, մի հատ էլ առիթավորվում են։
Խոսքը այս դեպքում Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող հայտնի երևույթի մասին է, որի ուղիղ մեղքով, ռիսկի գնահատման անկարողության ու իրավիճակը ինքնահոսի թողնելու հետևանքով հարյուրավոր մարդիկ մեկուսացված ու մի քանի տասնյակ էլ վարակված են կորոնավիրուսով։ Հիմա սա գործը թողած թեմա է դարձրել դատարանի վճիռը, որով նրան պարտավորեցրել են իր դուրս տվածի համար ներողություն խնդրել պրոֆեսոր Արա Մինասյանից։
Անշուշտ, կարելի էր անտեսել խղճահարություն հարուցելով հարցեր լուծող էդ արարածին, եթե այլ հանգամանքներում կամ երկրում տիրող այլ իրավիճակում աներ այն ինչ արեց այսօր։ Սրան չէի անդրադառնա նաև եթե սեփական արարքի համար ներողություն խնդելուց կոմպլեքսավորվող արարածը, իր դեմքը փրկելու համար ցեխ չշպրտեր ողջ դատական համակարգի վրա՝ թիրախավորելով ու անվանարկելով դատավորներին ու դատարաններին։
Մինչդեռ դատարանի այսօրվա վճիռը սրան իրականության հետ առերեսելու մի փոքրիկ դրվագ է ընդամենը, որը համեմատած բուն իրողությոան հետ, որի հետ առաջիկայում առնչվելու է, ընդամենը «ծաղիկներ» է թվալու։ Հայաստանում օրենքի գերակայություն հաստատվելու է: Չկասկածեք:
Արման Սաղաթելյանի էջից: