Պարետը փակ տարածքներում գործող խոշոր առևտրային օբյեկտների մասին ցուցում է տվել գերատեսչություններին
Advertisement 1000 x 90

Պարետը փակ տարածքներում գործող խոշոր առևտրային օբյեկտների մասին ցուցում է տվել գերատեսչություններին

Պարետ Տիգրան Ավինյանը փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտների առնչությամբ ցուցում է տվել պատկան գերատեսչություններին։ Այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

«Սիրելի’ հայրենակիցներ, այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները. աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը, անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը»,- գրել է Ավինյանը։



Նման նյութեր