Արման Հովհաննիսյանը, որպես ՀՀ քաղաքացի իր շնորհակալություն է հայտնում բուժաշխատողներին և կատարում բարեգործական քայլ շարունակական բնույթով` նա մսամթերք է ուղարկելու բոլորին, ովքեր անմիջական կապ ունեն կորոնավիրուսի հետ թե որպես հիվանդ, թե մեկուսացված, թե բժիշկ: Նա կոչ է անում միասնական լինել այս օրերին և համագործակցել ՀՀ Առողջապահության նախարարության հետ:







