Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Բացահայտվել է, մասնավորապես, անձնական ունեցվածքի գողության՝ 14, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, խուլիգանության՝ 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, հոգեմետ նյութեր ձեռք բերելու կանոններ խախտելու, փաստաթղթի կեղծման, թմրանյութի իրացման ու երեխային ծնողից ապօրինի զրկելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել` 2-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: