Աննա Հակոբյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն որպես կամավոր ներգրավվելու համար
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն որպես կամավոր ներգրավվելու համար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն արձագանքել է Հակոբյանի կորոնավիրուսի թեստի վերաբերյալ համացանցում տարածված մտահոգություններին։

Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Համացանացում շրջանառվող մտահոգության առթիվ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մարտի 15-ի երեկոյան անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը եղել է բացասական։ Մարտի 16-ից Աննա Հակոբյանը Երևանում է»,- նշել է նա։

Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի տարածմամբ և ՀՀ-ում արտակարգ դրության հաստատմամբ պայմանավորված՝ Աննա Հակոբյանն անորոշ ժամանակով հետաձգել է բոլոր հանդիպումները։

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Իմ քայլը» հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։ Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցներն իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները։ Որպես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` Աննա Հակոբյանը տնից համակարգում է այդ աշխատանքները»,- գրել է վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակը։

Նա հայտնել է, որ միաժամանակ, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։



Նման նյութեր