Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է.
«Շատ լավ է, որ հախուռն հեռավար դասեր են արվում։ Բայց կա պետական կրթական ծրագիր, որը պետք է համակարգված իրականացվի։ Եթե դա չարվի, խնդիր է առաջանալու դասերը լրացնելու հետ կապված, որը ստեղծելու է խնդիրներ քննությունների, բանակի հետ կապված։ Այդ ամենից խուսափելու համար առաջարկում եմ հետևյալը։
Հ1-ի բովանդակային կառավարումը հանձնել Կրթության նախարարությանը։ Ուսպլանի պահանջներով ստեղծել և հրապարակել մեկ համազգային դասացուցակ՝ ըստ դասարանների։ Այս փուլում կարելի է որոշ առարկաներ չներառել դասացուցակում. Ֆիզկուլտուրա, երգ, տեխնոլոգիա և այլն։ Հ1-ի յուրաքանչյուր ժամը հատկացնել մեկ դասարանի դասերի։ Օրինակ՝ ժամը 10.00-11-ը անել առաջին դասարանի դասերը, 11-12-ը՝ 2-րդ դասարանի և այդպես շարունակ։ Հրավիրել լավագույն մասնագետներին, ովքեր իրենց դասարանին հատկացված ժամի ընթացքում կարճ ներկայացնեն օրվա 4-6 դասերը։ Կարճ կներկայացնեն դասի նյութը և կտան տնային աշխատանքներ։ Քանի որ ծնողների մեծ մասը տանն են, ապա նրանք պետք է հետևեն ու օգնեն, որ երեխաները կատարեն առաջադրանքները։ Դպրոցների ուսուցիչները ստեղծում են խմբեր տարբեր հարթակներում և իրենց հերթին օգնում են աշակերտներին։ Ինտերնետ, համակարգիչ, սմարթֆոն չունեցող աշակերտների հետ կարելի է հեռախոսով աշխատել։
Հասկանում եմ, որ Հ1-ի համար դժվար կլինի օրական 12 ժամ ուղիղ եթեր կազմակերպելը, բայց, հանուն երեխաների կրթության իրավունքի, կարծում եմ հնարավոր է»։